Իրադարձություններ Հայաստանում
Կարևորվեցին հեպատիտների դիմակայման խնդիրները
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ճանաչված լյարդաբան, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Ռոբերտ Գիշին։
Նա նախարարին տեղեկացրեց, որ արդեն երկրորդ անգամ Երևանում մասնակցում է Հայկական լյարդաբանական ասոցիացիայի կազմակերպած լյարդաբանության միջազգային գիտաժողովին և տպավորված է հայ մասնագետների ներուժով։
Ռոբերտ Գիշը մասնակցել է մի շարք երկրների, այդ թվում` Վիետնամի և Ֆիլիպինների, վիրուսային և ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման և բուժման ազգային ծրագրերի մշակմանը, որոնք այսօր ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ իրականացվում են։ Նա նախարար Դումանյանին իր աջակցությունը հայտնեց Հայաստանում և Արցախում ևս նման ծրագիր մշակելու գործում։ Հեպատոլոգների համաշխարհային ասոցիացիայում մեծ հեղինակություն ունեցող մասնագետը հավաստիացրեց, որ սկրինինգային ծրագիրը, որ կընդգրկի ոչ միայն վիրուսային հեպատիտների, այլև լյարդի ալկոհոլային և ոչ ալկոհոլային ախտահարումների հաղթահարումը, կարժանանա միջազգային կազմակերպությունների աջակցությանը, կգտնվեն նաև ֆինանսական ներդրողներ։ Դրա համար կարևոր նախապայման է, որ Հայաստանը միանա աշխարհի 150 երկրներին, ովքեր հուլիսի 28-ը պետականորեն ընդունում են որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային իրազեկության և պայքարի օր։ Կարևոր է նաև հեպատիտով հիվանդների ասոցիացիայի ստեղծումը։
Նախարար Դումանյանը շնորհակալություն հայտնեց մեծանուն լյարդաբանին Երևանում լյարդաբանության միջազգային գիտաժողովին մասնակցելու, Հայաստանի և Արցախի նկատմամբ մասնագիտական հագացության և համագործակցության պատրաստակամության համար։
«Ձեր կողմից հնչեցված բոլոր հարցերը որպես նախարար ինձ վաղուց անհանգստացնում են և շատ ուրախ եմ, որ դրանց լուծումը հետաքրքրում է նաև Ձեզ։ Ձեր այցը մեծ ոգևորություն է առաջացրել թե՛ մեր մասնագետների, թե՛ հիվանդների շրջանում։ Հայաստանի և Արցախի նկատմամբ Ձեր հոգատարությունը մեծ հույս է ներշնչում։ Ուրախ կլինենք, որ Ձեր օժանդակությամբ մենք ևս ունենանք հեպատիտների դիմակայման ազգային ծրագիր։ Նախարարությունը, մեր մասնագետները հենց այսօրվանից կսկսեն աշխատել և ամեն ինչ կանեն, որ այն մշակվի, և համատեղ ուժերով ձեռնամուխ լինենք միջազգային կառույցների, դոնորների ներգրավմանը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Հավելենք, որ Ռոբերտ Գիշն այս օրերին հասցրել է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
10.09.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKPQfpn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ